?

Log in

No account? Create an account

Поток подобия сознания

Previous Entry Share Next Entry
գրեմ, կարդամ հայերեն․․
bwselfportrait
xelgen

Այսպիսի «պարզ» մի հարց՝ մեծատար «ու» տառը, ինչպե՞ս ենք գրում «ՈՒ» թե «Ու»։
Ըստ ինձ «ՈՒ», բայց ինչքան հասկանում եմ, ավելի շատ «Ու» տարբերակն է օգտագործվում։

Ձեռի հետ հայտնում եմ իմ «խորին հարգանքները» այն անձանց ում շնորհիվ, նույնիսկ Յունիկոդում չկա, առանձին տեղ «ու» տառի համար։ Որքան հասկանում եմ, գրամեքենաներից եկած հասած ժառանգությունն է։

Հ․Գ․ Այս գրառումը գրելիս, նկատեցի որ Գուգլը հայերի ձեռը վերջը սովորեց «և» և «եւ» գրելաձևերը մի բանի տեղ դնել։ Մնում է «ԵՎ»-ն էլ նույն շարքը դասի, հետո էլ բացառությունները սովորի։ :)


  • 1
Մերսի՛, գործս հեշատցրիր։
Բայց ինչքան շատ եմ բզբզում լեզվի հետ կապված հարցը, այդքան համոզվում որ տրամաբանությունը այնտեղ դժվար կիրառելի է։

>Բայց ինչքան շատ եմ բզբզում լեզվի հետ կապված հարցը, այդքան համոզվում որ տրամաբանությունը այնտեղ դժվար կիրառելի է։
Եթե դպրոցում կամ, բուհերու գրաբար էլ սովորեցնեին` հեշտ կլիներ հասկանալ, թե որտեղից ուր ենք հասել:)

  • 1