?

Log in

No account? Create an account

Поток подобия сознания

Previous Entry Share Next Entry
գրեմ, կարդամ հայերեն․․
bwselfportrait
xelgen

Այսպիսի «պարզ» մի հարց՝ մեծատար «ու» տառը, ինչպե՞ս ենք գրում «ՈՒ» թե «Ու»։
Ըստ ինձ «ՈՒ», բայց ինչքան հասկանում եմ, ավելի շատ «Ու» տարբերակն է օգտագործվում։

Ձեռի հետ հայտնում եմ իմ «խորին հարգանքները» այն անձանց ում շնորհիվ, նույնիսկ Յունիկոդում չկա, առանձին տեղ «ու» տառի համար։ Որքան հասկանում եմ, գրամեքենաներից եկած հասած ժառանգությունն է։

Հ․Գ․ Այս գրառումը գրելիս, նկատեցի որ Գուգլը հայերի ձեռը վերջը սովորեց «և» և «եւ» գրելաձևերը մի բանի տեղ դնել։ Մնում է «ԵՎ»-ն էլ նույն շարքը դասի, հետո էլ բացառությունները սովորի։ :)


  • 1
Նկատի ունեի, որ ընդունված է հետևյալ կերպ. եթե ամբողջ բառը մեծատառերով է, ապա գրվում է ՈՒ (ՈՒՐԱՐՏՈՒ), եթե միայն բառասկզբինն է մեծատառ, ապա՝ Ու (Ուրարտու)։ Քիչ առաջ էլ համոզվելու համար ստուգեցի և՛ բառարաններով, և՛ լեզվական գրքերով։ Նայել եմ հետևյալ գրքերում.
Մայա Ավագյան «Խոհեր մայրենի լեզվի մասին», (1982 թ.)
Հայ–ռուսերեն բառարան(1984 թ.)
Լավրենտի Միրզոյան «Առձեռն մայրենի», (1993 թ.)
Դավիթ Գյուրջինյան «Հայերեն բառարան–տեղեկատու (միասին, անջատ կամ գծիկով գրվող բառեր)», (1998 թ.)
Վալերի Միրզոյան «Հայերենը անաղարտ» (2005)
Աշոտ Բլբուլյան «Հայ–ռուսերեն/ռուս–հայերեն բառարան» (2008)։

Նշածս բոլոր գրքերն ու բառարանները հաստատում են ասածս, այսինքն՝ երկու ձևերն էլ ճիշտ են՝ կախված նրանից՝ բառն ամբողջությամբ մեծատառով է, թե միայն առաջին տառն է մեծատառ։

Մերսի՛, գործս հեշատցրիր։
Բայց ինչքան շատ եմ բզբզում լեզվի հետ կապված հարցը, այդքան համոզվում որ տրամաբանությունը այնտեղ դժվար կիրառելի է։

>Բայց ինչքան շատ եմ բզբզում լեզվի հետ կապված հարցը, այդքան համոզվում որ տրամաբանությունը այնտեղ դժվար կիրառելի է։
Եթե դպրոցում կամ, բուհերու գրաբար էլ սովորեցնեին` հեշտ կլիներ հասկանալ, թե որտեղից ուր ենք հասել:)

  • 1