?

Log in

No account? Create an account

Поток подобия сознания

Previous Entry Share Next Entry
Armenian in Windows Mobile
bwselfportrait
xelgen




Task description on Homescreen in Armenian

SMS in Armenian sent via Skype

Նախաբան
Այս տարվա սկզբից օգտագործում եմ Windows Mobile-ով աշխատող Samsung I600 սմարթֆոն։
Windows Mobile-ը իմ վրա բավականին լավ տպավորություն է թողել, հարմարավետ, կայուն, տարիների ընթացքում ստեղծած բազմաթիվ և բազմապիսի ծրագրերի ընտրությամբ, օգտագործողների բավականին կամեցող համայնքով։

Սակայն կան նաև թերություններ, և դրանցից մեկը` դա ի լռելայն հայերեն գիր արտապատկերելու անհնարինությունն է։
ՕՀ-ում (Win Mobile 5 և 6 Smartphone/Pro) ի լռելայն օգտագործվող Tahoma/Segoe Condensed համակարգային տառատեսակը պարզապես չի պարունկաում հայերեն նիշեր (բազմաթիվ այլ լեզուների նման, տառատեսակի ֆայլը հնարավորինս փոքր պահելու համար)։


Մի քիչ փորփրելուց հետո պարզվեց, որ միակ բազմապիտանի լուծումը դա եղած համակարգային տառատեսակի փոփոխումն է։ Վերցնելով այդ տառատեսակների ֆայլերը, նրանց մեջ ավելացրեցի հայկական տառերն և կետադրական նշանները ԱրիանԱՄՈւ տառատեսակից։

Դրանից հետո, հայերենը սկսեց լիարժեք աշխատել համարյա բոլոր ծրագրերում (միայն հեռախոսիս հետ եկած հարմար RSS Agregator-ը չաշխատեց, քանի որ այն պարզապես չի հասկանում Յունիկոդը։ Այն փոխարինեցի ուրիշով)

Եվ հեռախոսից հնարավոր դարձավ.

Կարդալ հայերեն է-նամակներ՝

"Hello World" mail in Armenian

Նաև Java-մեքենայում, GMail-կլիենտով

Gmail client in Java machine displaying e-mail in armenian

Դիտել հայերեն կայքեր՝

Constitution of Armenia

armenianhouse.org in Opera Mobile

Կարդալ հայերեն ՌՍՍ-սնուցումներ՝
Panorama.am RSS feed in Armenian

և անձամբ իմ համար կարևոր հնարավորություն՝ կարդալ հայերեն գրքերը, լռացնելով մեծ բացերս
reading Armenian books with AIReader


Ավելի շատ օրինակներ էկրանի զավթումների տեսքով կարող եք գտնել ասյտեղ։

Շնորհակալություներս եմ հայտնում

Ռուբէն Թարումեանին իր Արիան AMU տառատեսակի նման օգտագործումը թույլատրելու համար։
Տառատեսակների ձուլումը իրականացվել է High Logic ընկերության Font Creator ծրագրի միջոցով, որն իմիջայլոց իմ վրա հաճելի տպավորություն թողեց։
CAB-ֆալի ստեղծմանը շատ օգնած mobilepractices.com կայքին և հոդվածների հեղինակ Ջոսե Գալլարդոին։
narjan -ին, WM 2003-ի տառատեսակի ֆայլերը տրամադրելու և փորձարկումներին ակտիվ մասնակցելու համար։
rubywedge -ին կախված վերսիայից օգտագործվող համակարգային տառատեսակի մասին կարևոր ճշտգրտումների համար։


Ազատում պատասխանատվությունից

Նշված փաթեթները փորձարկվել է Windows Mobile 6.0 Standart և Windows Mobile 2003 SE միջավայրերում և էմուլյատորների վրա և չեն առաջացրել որևէ խնդիր, այն չի անում որևէ պոտենցիալ վտանգավոր գործողություն, այնուամենայնիվ հեղինակը չի կրում որևէ պատասխանատվություն նշված փաթեթի օգտագործումից ծագած որևէ վնասի կամ առաջացած խնդիրների համար։

Փաթեթը տրամադրվում է «Ոնց-Կա» (AS-IS) սկբունքով, սակայն ես միշտ ուրախ եմ լսել առաջարկություններ և կարծիքներ։

Segoe Condensed տառատեսակը Microsoft ըկներության սեփականությունն է։
ԱրիանԱՄՈՒ տառատեսակը Ռուբեն Թարումյանի։</lj>

Ներբեռնել

Ես ստեղծեցի պատրաստի CAB-ֆայլեր, պարզապես բեռնեք ֆայլը սարքի մեջ, աշխատացրեք այն և վերաբեռնավորեք (restart/soft reset)

Segoe Condensed համակարգային տառատեսակի դեպքում Windows Mobile 6.x
Tahomа տառատեսակի դեպքում - Windows Mobile 2003, 5 և 6.x



Քանի որ դեռ հնարավոր են փոփոխություններ և թարմացումներ ցանկալի է նշված ֆայլերը դեռ այլ տեղ չտեղադրել, կամ պարբերաբար ստւգել այս գրարումը։ Ֆայլերի ուղղիները նույնպես շատ հավանական է որ կփոփոխվեն։


Հայտնի խնդիրներ

1) ԱրիանՈՄՈՒ-ն զգալիորեն ավելի լայն և մի փոքր ավելի «հաստ» է, համակարգային տառատեսակներից և այդ տարբերությունը կարող է երբեմն աչք ծակել, նամանավանդ, եթե դուք իմ նման «քթի մազ» եք։ Սակայն տառատեսակի ընթերցիլիությունը դրանից ԻմԽՀ միայն շահում է։ Եվ պետք չէ մոոանալ, որ նրանք իսկզբանե տարբեր տառատեսակներ են, և ոչ էլ պետք է իրար հետ խոսային։

2) WM2003-ի վրա մեկ անգամ տեղադրելուց հետո, տառատեսակների ֆայլերը հնարավոր չէ երկրորդ անգամ վերագրել (rewrite)։ Դա ձեզ ոչ էլ պետք կգա ամենայն հավանականությամբ, սակայն դա պետք է հեշտ բուժվի նորմալ ֆայլային մենեջերի (օր` Resco Explorer) միջոցով, այդ երկու ֆայլերի (tahoma.ttf և tahomabd.ttf որոնք գտնվում են \Windows-ում) հատկություններից հանելով բոլոր read-only, system, archieve հատկությունները։

3) Մի 2 ամիս օգտագործելուց հետո, միակ խնդիրը, որ նկատել եմ դա այն է, որ որոշ տեղերում հայերեն գրի մեջ օգտագործում են ոչ հայերեն (ոչ էլ ստանդարտ լատիներեն) նիշեր և նրանց տեղը ուղղանկույն է երևում։ Դա իմ խնդիրը չի, քանի որ հայերեն Unicode ստանդարտում ընդգրկված բոլոր նիշերը ներարված են տառատեսակի մեջ, իսկ ոչ հայերենների հետ ես գործ չունեմ։ Դա այդ պարունակության ստեղծողների խնդիրներն են։

4) 19 Նոյ 2008՝ Հայտնաբերեցի որ ստեղծած ֆոնտում չկա հայերեն միջակետը U2024: Դա իմ անուշադրության և Font Creator-ին չափից դուրս վստահելու արդյունք է։ Մոտակա մի 2 շաբաթ կշտկեմ դա, ինչպես նաև կանեմ մի շարք ավելի մանր ավելացումներ։

О блин! Хочу под Симбиан! (: Хотя винда тоже не помаешает! (:

Я не особо копался, но не понял в каком формате у Симбиан фонты, и насколько легко их вытащить и запихнуть обратно. Если что знаешь, дай знать, постараемся, Симбиан гораздо более распространен у нас, стоит повозиться. :)

Я бы не рискнул поставить.

О_о Удивил :)
А какой именно "риск" напрягает?

Могу прислать фонтовые файлы в зипе, можешь вручную скоприровать в \Виндоуз или даже не трогая оригинальные файлы, сменить путь к системному фонту в регистре.

Могу прислать и файлы Визуал Студиовского проекта, которым делаеться КЭБ.

Если оно тебе конечно надо :)

(Screened comment)
House-ի պատկերը տեսա, հպարտությամբ լցվեցի. 6 տարի առաջ տարբեր մարդիկ ասում էին, թե շատ «պրիմիտիվ» դիզայն է, պետք է ճոխացնել, էլ եսիմ ինչ... Բայց ամեն անգամ համոզվում եմ, որ հենց պարզ կառուցվածքն է, որ հնարավորություն է տալիս տարբեր հանգամանքներում կայքէջերը պատկերել։

Ի դեպ, իսկ կարո՞ղ ես screenshot ուղարկել, թե ինչ տեսք ունեն բուն ստեղծագործությունների էջերը։ Օրինակ՝
http://armenianhouse.org/harutyunyan/02-intro.html
http://armenianhouse.org/krivopuskov/karabakh/intro.html

Գիշերը կսարքեմ, ցույց կտամ, համ էլ նորմալ կպատասխանեմ :)

Ми бан харцнем ели, вонц ен скриншот анум? :))

Конкретно эти делал с SOTI Pocket Controller Pro, прога которой можно управлять с Компа, смартом, ну и за одно делать скриншоты. Но еще стоит утилита от Resco, пришла помоему вместе с Resco Image Viewer.
Ну и еще много всяких мелких утилиток для этого есть.

:)
Շնորհակալ եմ

(Deleted comment)
Մերսի բարի խոսքերի համար, և ծրագրի լինքի համար։
Իմ մոտ քանի որ Սմարտֆոն ոչ թե կոմմւոնիկատոր/ՊԴԱ է, ինքը առանց սենսորային էկարանի է, նենց որ վիրտուալ ղտեղնաշար չեմ կարող օգտագործել, միայն իր իսկական հարդ ստեղնաշարը։ Իսկ դա հայաֆիկացնելը այդքան էլ իմաստալից չի, քանի որ շատ ջանք կպահանջվի և կոնկերտ մոդելի համար է նախատեսված լինելու, իսկ իմ հեռախոսից Հասյատանում մի 10 հատ լինի կամ չլինի։

es wonc ei bac toghel! mersi :)

(Deleted comment)
Չէ ճիշտն ասած։
Կարծում եմ նույնպես վիրտուալ ստեղնաշար պետք է լինի, սենսորային էկրանների համար նախատեսված, դրա համար չեմ հետաքրքրվել։

Ես էլ ման էի գալիս թե ինչպես տեղադրեմ հայկական ֆոնտեր մոտս (իմ մոտ PDA է, HTC Trinity/P3600 w/ Windows Mobile 2005), ընկերս այս հղումը տվեց։

Բայց «բեռնավորել» բաժնում թողած հղումներդ չեն աշխատում։ Հնարավոր է՞ հղումները ուղղես կամ ինձ ուղարկես ֆայլերը։

Նախապես շնորհակալ եմ։

Ահա, դոմեյնի ժամկետը անցել է, մեր մոտ էլ անձնական կրիզիս է, մի քանի շաբաթ է չենք հասցոնւմ այն երկարացնել։

Ձեր էլ-փոստի հացեն ասեք, կուղղարկեմ։
Ինչքանով հասկանում եմ, ձեր մոտ Tahoma տառատեսակն է, չէ՞։

հայերեն ստեղնաշար

(Anonymous)
Ներեղություն իսկ windows mobile -ի համար հայերեն ստեղնաշար կա՞, գիտեք արդյո՞ք

Re: հայերեն ստեղնաշար

Այս մեկնաբանությունում նշել են մի ծրագիր, որով կարողանում են նաև հայերեն գրել։
Կարծում եմ ցանկցած այլ վիրտուալ ստեղնաշար, որ թույլ է տալիս խմբագրել դասավորվածությունը կարելի է օգտագործել դրա համար։
Իմ մոտ սենսորային չէ էկրանը, այդ պատճառով չեմ կարող փորձարկել, ինչ որ պատրաստի բան առաջարկել։

Շնորհակալություն

Շատ շնորհակալ եմ։ Տեղադրեցի HTC HD2 (Windows Mobile 6.5) մոդելի վրա Tahoma տառատեսակը և հայերենը սկսեց արտացոլվել։

Միակ չլուծված խնդիրը մնում է Opera–ն, որտեղ հայերեն տառերը երևում են քառակուսիների տեսքով, չնայած ասենք նույն Opera–ով բացված Gmail–ի փոստարկղում հայերեն նամակները կարդացվում են նորմալ։ Internet Explorer–ը և մյուս բոլոր ծրագրեըը ոչ մի խնդիր չեն հարուցում, հոյակապ ճանաչում են հայերենը։

Re: Շնորհակալություն

Հմ, քառակուսիներ թե լատիներեն նիշերի հավաքածուներ։
Եթե երկրորդը, դա ArmSCII կոչեցյալ կոդավորումով, ոչ-Յունիկոդի արդյունքն է, դր ահետ ոչ մի բան հնարավոր չի անել, մնում է սպասել մինչ կայքը անցնի յունիկոդի։

Իսկ եթե հենց քառակուսիներ են, կարո՞ղ եք այդ կայքի հասցեն նշել, փորձարկեմ։ Կասկածում եմ, որ կայքը չի նշում որ յունիկոդ կոդավորումով է։ Եթե ձեր մոտ գմեյլում հայերենը ցույց է տալիս, նշանակում է ոչ թե Օպերայի հետ է խնդիր, այլ կոնկրետ կայքի։

win-5 um ashkhatec, inchpes iexplorerum, ajnpes el operajum. shat shnorhakal em

Օպերայի հետ խնդիրը լուծվեց շատ հեշտ։ Խնդիրը ըստ երևույթին գործարանային տեղադրմամբ եկած Opera Mobile 9.7–ի հետ էր։ Տեղադրեցի վերջին Opera Mobile 10 beta 3 և հայերենը սկսեց արտացոլվել առանց որևէ դժվարության։ Նույնը նաև նոր Opera Mini 5 beta–ի դեպքում։

Մնում է միայն վերջիններիս ստիպել որպեսզի հայերենի դեպքում լռելյայն օգտագործեն Tahoma–ն, որտեղ «ու»–ի խնդիըը չկա։ Որոշ կայքերի, օրինակ Google-ի որոնման առաջին էջում, հենց այդպես էլ լինում է, բայց, ասենք, http://www.armenianhouse.org –ը կամ http://forum.openarmenia.com –ը մշտապես ցուցադրվում են Sylfaen–ով։ Internet Explorer–ի դեպքում Օփենը ցուցադրովում է Tahoma–ով։

Տե՛ս http://forum.openarmenia.com/topic/26790-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a8-mindows-mobile%e2%80%93%d5%b8%d6%82%d5%b4/page__gopid__1048292&

HELP

(Anonymous)
JOXOVURD SSILKA KTAQ ESEL QASHEM U OGTVEM HNARAVORUTYUNIC? HEXINAKI TEXADRAC SSILKANER@ INCHVOR CHEN ASHXATUM

Հոսթինգը չեր աշխատում, մի քանի ժամ։ Արդեն կարգավորվել է։
Կրկին փորձեք (c) :)

im mot exav lav ashxatuma bayc grel vonce kareli anel vor tuylta naev es karenam grel haeren?