September 26th, 2009

bwselfportrait

գրեմ, կարդամ հայերեն․․

Այսպիսի «պարզ» մի հարց՝ մեծատար «ու» տառը, ինչպե՞ս ենք գրում «ՈՒ» թե «Ու»։
Ըստ ինձ «ՈՒ», բայց ինչքան հասկանում եմ, ավելի շատ «Ու» տարբերակն է օգտագործվում։

Ձեռի հետ հայտնում եմ իմ «խորին հարգանքները» այն անձանց ում շնորհիվ, նույնիսկ Յունիկոդում չկա, առանձին տեղ «ու» տառի համար։ Որքան հասկանում եմ, գրամեքենաներից եկած հասած ժառանգությունն է։

Հ․Գ․ Այս գրառումը գրելիս, նկատեցի որ Գուգլը հայերի ձեռը վերջը սովորեց «և» և «եւ» գրելաձևերը մի բանի տեղ դնել։ Մնում է «ԵՎ»-ն էլ նույն շարքը դասի, հետո էլ բացառությունները սովորի։ :)